«Հայկական ժամանակ». Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն այս շաբաթ ամենօրյա ռեժիմով հանդիպել են
Հայկական Մամուլ
Սերժ Սարգսյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը այս շաբաթ առանձին հանդիպումներ են ունեցել ամենօրյա ռեժիմով: Այս մասին երեկ թերթին հայտնել են իշխանական խիստ իրազեկ աղբյուրները:
Նույն աղբյուրների պնդմամբ, այդ հանդիպումների արդյունքում է ձեռք բերվել Գագիկ Ծառուկյանի մերձավոր Բանգլադեշցի Համոյին ազատ արձակելու պայմանավորվածությունը: Ըստ այդ աղբյուրների, Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև այժմ ընթանում են մեծամասնական տեղերի շուրջ բանակցություններ, որպեսզի ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն իրար դեմ թեկնածուներ չառաջադրեն: Ըստ այդմ, որոշակի պայմանավորվածություններ արդեն ձեռք են բերվել: Թերթի աղբյուրների փոխանցմամբ, վիճելի են մնում մի այն 8 ընտրատարածքներ, որոնք սկզբունքային են թե ՀՀԿ-ի, թե ԲՀԿ-ի համար. խոսքը թիվ 3 ընտրատարածքի մասին է (Քանաքեո-Զեյթուն), թիվ 6-ի (Աջափնյակ), թիվ 5-ի (Դավիթաշեն), թիվ 21-ի (Արմավիր), թիվ 34-ի (Շիրակի մարզ), թիվ 27-ի (Կոտայքի մարզ) և Կենտրոնի ընտրատարածքներից մեկի: Ըստ «ՀԺ»-ի աղբյուրների, Ծառուկյան-Սարգսյան ամենօրյա ռեժիմով հանդիպումներն են եղել պատճառը, որ այս շաբաթ կոալիցիայի նիստ տեղի չի ունեցել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ