«Ժողովուրդ». Վովա Գասպարյանի պատճառով ԱԱԾ–ի ու ոստիկանության միջև լուռ տարաձայնություն կա
Հայկական Մամուլ
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ակտիվ գործունեությունը՝ բոլոր առումներով և ուղղություններով, սկսել է անհանգստացնել ուժային որոշ կառույցների: Եթե նախկինում նրանք դժգոհ էին ոստիկանապետից, որ «թույլ է», ապա հիմա էլ դժգոհում են, որ «բոլոր տեղերում կա, երբեմն «չափաբաժնից շատ»»: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության միջև ներքին «լուռ տարաձայնություն» կա: Դա դրսևորվում է ամենատարբեր ձևերով, որոնց մասին թերթի աղբյուրներն առայժմ լռում են: Այնուամենայնիվ իրավիճակի շուրջ «Ժողովուրդ»-ը մեկնաբանություններ է խնդրել ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, ով անմիջապես հերքել է, թե նման բան կա. «Եվ չի էլ կարող, ոստիկանությունը սերտ համագործակցում է բոլոր իրավական մարմինների հետ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ