Թալիբների կողմից վիրավորված պակիստանցի Մալալա Յուսուֆզայը Սախարովի անվան մրցանակ է ստացել
Մերձավոր Արևելք
Անցյալ տարի հոկտեմբերին թալիբ գրոհայինների կողմից գլխից վիրավորված պակիստանցի դպրոցական Մալալա Յուսուֆզայը դարձել է Սախարովի անվան «Մտքի ազատության» մրցանակի դափնեկիր. տեղեկացնում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայք էջը:
Եվրախորհրդարանի քաղաքական խմբավորումների ղեկավարները Սախարովի մրցանակի դափնեկլիր են ընտրել 16-ամյա Մալալային:
Անցյալ շաբաթ RAW in War իրավապաշտպան կազմակերպության կողմից նրան շնորհվեց Աննա Պոլիտկովսկայայի անվան մրցանակ, որը հանձնվում է հակամարտության գոտում աշխատող կանանց: Նշենք նաև, որ Յուսուֆզայը ընդգրկված է խաղաղության Նոբելյան մրցանակի 259 հավակնորդների ցուցակում:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան