«Հայկական Ժամանակ». Արտագաղթը շարունակվում է
Հայկական Մամուլ
Ըստ ՀՀ քաղավիացիայի վարչության հրապարակած տեղեկությունների, այս տարվա հունվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններից մեկնել է 61 հազար 70, ժամանել՝ 54 հազար 226 մարդ: Այսինքն, բացասական սալդոն կազմել է 6 հազար 844 մարդ, գրում է «Հայկական ժամանակ»-ը։
Անցած տարվա հունվարին բացասական սալդոն եղել է 5 հազար 840 մարդ: Այլ կերպ ասած, անցած տարվա հունվարի համեմատ բացասական սալդոն աճել է մոտ 25 տոկոսով: Արտագաղթը , թերևս, միակ ոլորտն է, որտեղ տարին սկսում ենք ակնհայտ և անառարկելի առաջընթացով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ