«Սկզբունքային խաղում հաղթելու ակնկալիքով»
Բլոգոսֆերա
Գերասիմ Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հնարավոր է` մերոնք մի քիչ չափն անցան Բուլղարիայի ֆուտբոլի հավաքականի անդամներին «դիմավորելու» ընթացքում, բայց սա հենց այն համարժեք պատասխանն էր, որը տրվեց անցյալ տարի մեր հավաքականի հետ խաղում նրանց խաղացողների և երկրպագուների դրսևորած, մեղմ ասած, ոչ պարկեշտ վարքագծի համար: Հետքրքիրն այն է, որ Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն հայտարարել է, որ նման «ընդունելության» համար դիմելու է ՈՒԵՖԱ և ՖԻՖԱ, ես չեմ կասկածում, որ բուլղարացիները, նամանավանդ, պարտվելուց հետո փորձելու են իրենց տարատեսակ բողոքները ներկայացնել ֆուտբոլի հետ անմիջական և ոչ անմիջական առնչություն ունեցող տարբեր կազմակերպություններ... դե այդ կառույցներից, բնականաբար, կլինեն նաև սանկցիաներ կամ կարվեն դատապարտող հայտարարություններ, սակայն այս պահին ինձ ավելի շատ հետաքրքրում է վաղվա խաղը և այնտեղ մեր թիմի գեղեցիկ ու համոզիչ հաղթանակը հենց կարող է դառնալ բուլղարացիներին քաղաքակիրթ պատասխանելու առավել տեղին միջոցը:
Հաղթանակ մեր հավաքականին...»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն