«Կառավարության որդեգրած քաղաքականությունը ԲՀԿ-ին մերժե՞լն է»
Բլոգոսֆերա
Արմեն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ՀՀ կառավարությունը մերժել է ԲՀԿ պատգամավորներ Վահան Բաբայանի և Տիգրան Ուրիխանյանի «Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, պատճառաբանելով, որ օրենքի նախագիծը չի բխում կառավարության որդեգրած քաղաքականությունից, որն ուղղված է արտոնագրման ընթացակարգի պարզեցմանը:
Կարծում եմ, որ կառավարության որդեգրած քաղաքականությունը ավելի հաճախ ուղղված է ԲՀԿ նախաձեռնությունները մերժելուն, քան ի բարօրություն երկրի աշխատելուն: Իսկ ինչ վերաբերում է որոշ նախաձեռնություններին դրական եզրակացություն տալուն, դա ևս կառավարության որդեգրած քաղաքականության մի մասն է՝ «թե բա տեսեք, բոլորը չի, որ մերժում ենք»))
Հատկանշական է, որ ԲՀԿ պատգամավորների կողմից արված, մեր ժողովրդի համար կարևոր և սոցիալական հենք ունեցող բազմաթիվ նախաձեռնություններից քչերն են դրական եզրակացություն ստանում ՀՀ կառավարության կողմից:
Հ.Գ. Հիմա ի՞նչ, կառավարության որդեգրած քաղաքականությունը ԲՀԿ-ին մերժելն է, թե՞ մեր ժողովրդի համար կարևոր և սոցիալական հենք ունեցող բազմաթիվ հարցերին լուծումներ չտալը»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն