«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանը մեկ օրով մեկնել էր Մոսկվա
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ նախօրեին մեկօրյա այցով Մոսկվա է մեկնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, գրում է «Ժողովուրդ»-ը։ Թերթի տեղեկություններով' երեկ արդեն նա վերադարձել է Երևան:
ՀՀԿ-ԲՀԿ հակամարտության ֆոնին Ծառուկյանի մոսկովյան այցը, թերևս, պատահական չէ: Ավելին, ենթադրվում է, որ այս այցով նա փորձել է կանխել Բաղրամյան 26-ում նախապատրաստվող կոալիցիոն նոր հուշագրի ստորագրումը: Այնուամենայնիվ թերթը փորձել է ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանից պարզել իր տեղեկությունը: Սակայն Մհերյանը ո՛չ հերքել, ո'չ էլ հաստատել է լուրերը՝ միայն ավելացնելով որ ինքը տեղյակ չէ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ