«Հայկական Ժամանակ». Ինչո՞ւ է ԼՊՏ–ի պետի թափուր պաշտոնի մրցույթն ուշանում
Հայկական Մամուլ
Փետրվարի 8-ին հայտարարվել է լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթ, որը կկայանա մարտի 13- ին: Այդ պաշտոնը 2010-ի փետրվարից ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով զբաղեցնում է Սերգո Երիցյանը:
Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 22-ն է: ՀՀ ԿԳ նախարարությունից, որի աշխատակազմում է նաև լեզվի պետական տեսչությունը, «Հայկական ժամանակ»-ի թղթակիցը փորձել է պարզել' ինչո՞ւ է մրցույթը հայտարարվում այսքան ուշ: Հասարակայության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից ասել են, որ տեսչության կարգավիճակի փոփոխության հարց էր դրված: Ու թեև դա դեռևս տեղի չի ունեցել, որոշվել է մրցույթը հայտարարել: Սերգո Երիցյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցին չի ասել' մասնակցելո՞ւ է առաջիկա մրցույթին, թե՞ ոչ: Առաջարկել է այդ հարցով դիմել երկուշաբթի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ