«Հայ-թուրքական հարաբերությունների վերականգնման համար պետք է Ադրբեջանին վերադարձնել նրա հողերը». Դավութօղլու
Թուրքիա
Հայ-թուրքական հարաբերությունների վերականգմանն ուղղված բանակցությունների մեկնարկի համար անհրաժեշտ է Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի կողմից օկուպացված հողերը. հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Շվեյցարիայի արտգործնախարարի հետ տված համատեղ մամլո ասուլիսի ընթացքում. տեղեկացնում է Anadolu գործակալությունը։
Դավութօղլուի խոսքերով` Անկարան 4 տարի առաջ փորձում էր վերականգնել հարաբերությունները Երևանի հետ, սակայն հայկական կողմի պատճառով բանակցություններն ընդհատվեցին:
Թուրք արտգործնախարարի խոսքերով` հայ-թուրքական երկխոսությունը պետք է ընթանա Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հետ զուգահեռ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)