«Չորրորդ ինքնիշխանություն». Գագիկ Շամշյանն Արթուր Բաղդասարյանին անհարմար դրության մեջ գցեց
Հայկական Մամուլ
Երեկ Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով 2011 թվականի ընթացքում լրագրողական օպերատիվ և արդյունավետ գործունեություն ծավալելու համար «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը պարգեւատրվեց «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով և 2011 թվականի ամենաօպերատիվ լրագրող մրցանակով: Ի դեպ՝ այդ մեդալը մինչեւ այժմ տրվել է բացառապես բարձրաստիճան պաշտոնյաների, այն էլ՝ հիմնականում ուժային կառույցներից։ Շամշյանն իր շնորհակալական ելությում առաջարկեց բարձրացնել փրկարարների աշխատավարձը, որն այսօր կազմում է շուրջ 50 հազար դրամ։ Նախարարության ընդլայնված նիստին մասնակցում էր նաեւ ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանը։
Շամշյանն իր ելույթում ասաց, թե կար ժամանակ, երբ հրշեջ ծառայության աշխատակիցները կրակն անջատում էին կալոշներով. «Ականջդ կանչի, Մհեր Շահգելդյան», հայտարարեց Շամշյանը։ Լեփ–լեցում դահլիճում ծիծաղի ալիք բարձրացավ, եւ միայն Արթուր Բաղդասարյանն էր, որը հայտնվեց անհարմար վիճակում։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ