Եգիպտոսում Մուբարաքի ռեժիմի տապալման մեկ տարին լրանալու կապակցությամբ ցույցեր են սպասվում
Աշխարհ
Փետրվարի 11-ին լրանում է Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականի մեկ տարին, ինչի կապակցությամբ ժողովուրդը պատրաստվում է բողոքի ցուցեր անցկացնել՝ պահանջելով ներկա ռազմական իշխանությանը երկրի կառավարումը հանձնել քաղաքացիական ուժերին։
Ուրբաթ օրը ռազմական իշխանության ներկայացուցիչը պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել՝ մեղադրելով ցույցեր հրահրողներին Եգիպտոսում իրավիճակն ապակայունացնելու համար և կրկին ընգծել, որ իրենք չեն պատրաստվում պրովոկացիաների զոհ դառնալ, հաղորդում է BBC Russian-ը։
Հոսնի Մուբարաքը Եգիպտոսը նախագահել է շուրջ 30 տարի, սակայն նրա ռեժիմի տապալմանը նախորդել են հարյուր հազարանոց բողոքի ցույցեր և ցուցարարների ու զինված ուժերի միջև բախումներ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ