«Երկիր». ՀՀԿ-ն դավաճանում է իր կանանց
Հայկական Մամուլ
«Երկիր» թերթի տեղեկություններով՝ Հանրապետականը պատրաստվում է հաջորդ խորհրդարանում ավելացնել կին պատգամավորների թիվը: Թերթը նշում է, որ ներկայումս ՀՀԿ 63 պատգամավորներից ընդամենը երկուսն են կանայք: Չնայած նրան, որ կանանց թիվը կավելացնեն, բայց դա կանեն հների հաշվին:Թերթի աղբյուրների պնդմամբ, Կարինե Աճեմյանը, միանշանակ, ցուցակում այս անգամ չի լինի: Հերմինե Նաղդալյանի պարագայում հարցը մի քիչ բարդ է: Չնայած նրան, որ նա որոշակիորեն համապատասխանում է այն կնոջ չափանիշներին, որոնց նմաններին ցանկանում են ընդգրկել կուսակցությունում, բայց նա էլ պարբերաբար հայտնվում է ՀՀկ-ի և վերևներին ոչ այդքան հաճելի պատմության մեջ: Չնայած, որ ՀՀԿ-ում լուրջ մտածում են Նաղդալյանին փոխարինող գտնելու մասին, բայց չի բացառում , որ այս ընթացքում Նաղդալյանը կարողանա լիովին օգտագործել կանացի իր հնարամտությունն ու նորից ընդգրկվի ցուցակում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ