Թուրք հաղորդավարուհուն ազատել են աշխատանքից հագուստի լայն բացվածքի պատճառով (տեսանյութ)
Թուրքիա
Թուրք հաղորդավարուհի Գյոզդե Քանսուին հեռացրել են աշխատանքից եթերում չափից դուրս լայն բացվածքով հագուստ կրելու համար: Ինչպես հաղորդում է թուրքական Hürriyet Daily News-ը, հաղորդավարուհուն աշխատանքից ազատելու որոշմանը նախորդել էր երկրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կողմից նրա զգեստի սուր քննադատությունը:
Կուսակցության մամլո քարտուղար Հուսեյն Չելիքը, չհիշատակելով հեռուստահաղորդման և հաղորդավարի անունը, հայտարարել էր, որ հեռուստաեթերում «էքստրեմալ» հագուստները անընդունելի են: Նրա հայտարարությունից հետո պարզվել է, որ եթերում բաց զգեստով հայտնված հաղորդավարուհին ազատվել է աշխատանքից:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)