«Հրապարակ». Գուրգեն Եղիազարյանը ցանկություն ունի մեծամասնականով առաջադրվել Կոտայքում
Հայկական Մամուլ
ՍԴՀԿ անդամ, ԱԱ նախկին փոխնախարար, ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը երեկ «Հրպարակ»-ի թղթակցին հայտնել է, որ իր առաջադրման հարցը կհստակեցվի այն ժամանակ, երբ ժողովրդի կողմից կհավաքվի ընտրությունների համար անհրաժեշտ թե ընտրագրավի, թե մնացած ծախսերի գումարը: Այդ Նպատակով ինքը պատրաստվում է շուտով հաշվեհամար բացել և հրապարակել այն:
Թերթը նշում է նաև, որ Եղիազարյանը հայտնել էր, թե ինքը ցանկություն ունի մեծամասնականով առաջադրվել Կոտայքի թիվ 27 ընտրատարածքում, որտեղից պատգամավոր է դարձել ԲՀԿ-ական Մելիք Մանուկյանը' Շշի Մելոն: «Իսկ ընտրագրավի հարցում, որն ի դեպ մոտ 1 մլն դրամ է, Կոնգրեսը մտադիր չէ՞ աջակցել իր թեկնածուներին» լրագրողի հարցմանը Եղիազարյանը պատասխանել է. «ճիշտն ասած' ես մտածում եմ, որ այդ հարցն այդ տարբերակով (նկատի ունի հաշվեհամար բացելը' խմբ.) պետք է լուծվի, եթե ժողովրդի աջակցությունը ստանամ: Բնականաբար ձայներն էլ կստանամ»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ