«Трансаэро» ավիաընկերությունը ձեռք կբերի չորս Airbus
Ռուսաստան
Ռուսական «Трансаэро» ավիաընկերությունը ձեռք կբերի չորս А380 մոդելի ինքնաթիռներ եվրոպական արտադրողից։ Այս մասին ասված է ավիաընկերության տարածած հաղորդագրության մեջ։
Ինքնաթիռների գնումը կազմակերպվելու է չորս փուլով, որը կիրականացվի մինչև 2015 թվականը։ Չորս ինքնաթիռների ընդհանուր արժեքը կազմում է 1,5 մլրդ դոլար։ Ռուսական ամենախոշոր այս ավիաընկերության ինքնաթիռների պարկը բաղկացած է 71 ինքնաթիռներից, որոնք աշխարհի 130 ուղղություններով իրականացնում են չվերթներ։ Հաղորդում է Интерфакс լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)