Եգիպտոսում բողոքի նոր ալիք է բռնկվել. կան զոհեր
Մերձավոր Արևելք
Եգիպտոսում շարունակվում են բախումները ոստիկանության և «Մուսուլման եղբայրների» միջև: Կան նոր զոհեր և վիրավորներ. գրում է Вести-ն:
Անկարգությունները Կահիրեում սկսվել էին հոկտեմբերի 11-ին: Անվտանգության ուժերի կողմից ձերբակալվել է իսլամիստներ տեղափոխող մի մեքենա, որից հետո քաշքշուկ էր տեղի ունեցել: Իրավապահ մարմինները ուժ էին գործադրել:
Հակակառավարական ցույցեր են ընթացել նաև Եգիպտոսի այլ քաղաքներում: Ալեքսանդրիայում շուրջ 2000 մարդ է փողոց դուրս եկել, ովքեր պահանջում են իր պաշտոնին վերադարձնել նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին: Ցույցերը ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառվել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան