Օբամային սպանել ցանկացող Ուզբեկստանի քաղաքացուն սպառնում է մինչև 30 տարի ազատազրկում
ԱՄՆ
Ուզբեկստանի քաղաքացի 22–ամյա Ուլուգբեկ Կոդիրովը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի սպանությունը նախապատրաստելու համար։
Ալաբամայի դատարանը Կոդիրովին մեղադրում է Օբամային սպանելու մտադրություն ունենալու, ապօրինի զենք և զինամթերք պահելու, ինչպես նաև ահաբեկիչներին աջակցելու համար։
Կոդիրովը դատարանին հայտնել է, որ 2011–ի հուլիսին ծանոթացել է Էմիր մականունով ոմն մեկի հետ, որը Ուզբեկստանի իսլամիստական շարժման արմատական խմբավորման անդամ է եղել (ԱՄՆ Պետդեպարտամենտը ճանաչում է որպես ահաբեկչական կազմակերպություն)։
Նրանք երկուսով քննարկել են Օբամային սպանելու հնարավոր տարբերակները, այդ թվում՝ դիպուկահար հրացանով սպանելու տարբերակը, սակայն Կոդիրովը մերժել է այդ տարբերակը՝ զենքի թանկ լինելու պատճառով։ Փոխարնեը նա մտադրվել է նախագահին մոտ հեռավորությունից սպանել։
«Կոդիրովն ասել է, որ իր համար միևնույնն է եղել՝ իրեն կսպանեն, թե ոչ։ Գլխավոր նպատակը նրա համար եղել է նախագահ Օբամային սպանելը», – նշվում է քրեական գործի նյութերում։
Նրան սպառնում է մինչեւ 30 տարվա ազատազրկում, հաղորդում է Интерфакс–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)