Դատարանն ամուսնուն կարգադրել է շնորհավորել կնոջ ծննդյան օրը
ԱՄՆ
ԱՄՆ–ում Ֆլորիդայի նահանգային դատարանն աննաադեպ վճիռ է կայացրել։ Ըստ այդ վճռի՝ ամուսնուն պարտադրվում է շնորհավորել իր կնոջ ծննդյան օրը, նրան հրավիրել ռեստորան, այնուհետև բոուլինգ սրահ։
Հարավային Ֆլորիդայի դատարանն աննախադեպ դատավճիռը կայացրել է ընտանեկան բռնության դեմ օրենքի շրջանակներում։
Ոստիկանության զեկույցում նշվում է, որ 47-ամյա Ջոզեֆ Բրեայը վիճաբանության ժամանակ հրել է կնոջը։ Ամուսինների միջև վեճը սկսվել է այն բանից հետո, երբ ամուսինը մոռացել է շնորհավորել կնոջ ծննդյան օրը։
Ըստ դատավորի՝ Ջոզեֆ Բրեայի կինն ունի իր դժգոհությունն արտահայտելու բոլոր հիմքերը, հաղորդում է Интерфакс–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)