Այս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Լոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Հեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ) Փաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Դատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ) 60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ) «Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի 

Մարդասիրության մասին

Բլոգոսֆերա

Նշանավոր երեք ավազակներ կային, ովքեր տարբեր տեղերում բազմաթիվ չարագործություններ էին անում: Սրանք մի անգամ գալիս են մի վանք և որևէ ուտելիք խնդրում: Իսկ վանքի վերակացուն նրանց սաստիկ խոսքերով կշտամբում է՝ ասելով.
– Դուք արյունարբու, գող ու ավազակ եք, ոչ միայն ուրիշների վաստակածը հափշտակելուց չեք ամաչում, այլև անամոթաբար Աստծո ծառաներին տրված ողորմությունն ուտել եք համարձակվում: Արժանի չեք, որ հողը ձեզ հանդուրժի, քանի որ ո՛չ Աստծուց եք երկնչում, ո՛չ էլ մարդկանցից ամաչում: Հեռո՛ւ մնացեք ձեր չար գործերով հանդերձ և այստեղ այլևս նորից մի՛ դարձեք:

Իսկ նրանք, զայրանալով, մեծ սրտմտությամբ հեռացան: Եվ ահա վանահայրը, նույն օրն այլ տեղից գալով, մի քանի նկանակ ու մի շիշ գինի իր հետ ունենալով և վերակացուից լսելով, թե ավազակներին ի՛նչ պատասխան էր տվել, նրան հանդիմանեց՝ ասելով.
– Այդ բանն անիրավացիորեն ես արել, քանի որ մեղավորներն առավել հեշտությամբ դարձ են ունենում մարդասիրությամբ ու քաղցրությամբ, քան թե սպառնալիքներով ու խստությամբ, որովհետև Քրիստոս Աստված՝ մեր Վարդապետը, ում Ավետարանը խոստացանք պահել, ասում է. «Բժիշկն առողջների համար չէ, այլ հիվանդների: Ես չեկա կանչելու արդարներին, այլ՝ մեղավորներին» (Մատթ., 9, 12-13): Այդ պատճառով էլ շատ անգամ մեղավորների հետ էր հաց ուտում: Արդ, որովհետև դա արել ես ընդդեմ սիրո և Քրիստոսի պատվիրանի, սուրբ հնազանդության համար քեզ հրամայում եմ, որ անմիջապես առնելով այս նկանակն ու շշով գինին՝ ավազակներին շուտափույթ փնտրես և, նրանց գտնելով, իմ անունից ընծայես: Եվ ապա նրանց առաջ ծնկելով՝ խոնարհությամբ խոստովանես հանցանքդ, որ նրանց հետ այդպիսի տմարդությամբ ու խստությամբ ես վարվել: Եվ նրանց աղաչես, որ այլևս այդպիսի չարիքներ չգործեն, այլ Տեր Աստծուց երկյուղեն և ընկերներին չվնասեն: Եվ եթե այս անեն, խոստանում եմ նրանց մարմնական բոլոր կարիքների մասին հոգ տանել: Այս ասելով նրանց՝ կվերադառնաս:

Եվ երբ նա գնաց ավազակներին փնտրելու, վանահայրն աղոթքի կանգնեց առ Աստված, որպեսզի նրանց զղջում և ապաշխարության դարձ տա:
Արդ, երբ ավազակներն այն ողորմությունն էին ուտում, որն Աստծո մարդն էր ուղարկել նրանց, միմյանց հետ սկսեցին խոսել՝ ասելով. «Վա՜յ մեզ՝ եղկելիներիս և թշվառներիս, թե դժոխքի ինչ մեծ ու անտանելի տանջանքներ են մեզ սպասում, մենք, որ ոչ միայն մարդկանց ունեցվածքն ենք կողոպտում, այլև կյանքից զրկում, և սակայն այսքան մեծամեծ չարիքների և մարդասպանությունների համար ամենևին ո՛չ Աստծո երկյուղ, ո՛չ էլ խղճմտանք ունենք: Եվ ահա այս սուրբ եղբայրը, որ մեզ մոտ է եկել աննշան խոսքերի համար, որով մեր չարիքների համար մեզ արդարացիորեն հանդիմանել էր, մեր առաջ իրեն այսքան խոնարհեցնում և դատապարտում է, մանավանդ որ այսպիսի առաքինի ու սուրբ մարդը մեզ այսչափ առատ խոստում է պարգևում, հաց ու գինով մեր պետքերը հոգում: Արդարև դրանք են Աստծո սրբերը, ովքեր երկինքը պիտի ժառանգեն: Իսկ մենք՝ կորստյան որդիներս, մեր հավիտենական ու դժոխային տանջանքերն օրըստօրե ավելացնում ենք, չգիտենք, որ մեր այսքան չար ու զազիր գործերի համար Աստծուց կարող ենք ողորմություն գտնել»:

Երբ նրանցից մեկն այսպիսի բաներ էր ասում, մյուս երկուսն ասացին.
– Հապա ի՞նչ անենք: Նա էլ պատասխանեց.
– Երթա՛նք Աստծո մարդու մոտ, և եթե մեզ հույս տա, որ մենք՝ այսպիսի չարագործներս, Աստծո ողորմությունը կարող ենք գտնել, որ ինչ–որ մի անգամ մեզ պատվիրի՝ կկատարենք, միայն թե մեր հոգիները դժոխքի գեհենից ազատել կարողանանք:
Եվ երեքն էլ, համաձայնվելով և իսկույն Աստծո մարդու մոտ գալով, ասացին.
– Հա՛յր, մենք մեր մեծամեծ չարիքների պատճառով տարակուսանքի մեջ ենք, արդյո՞ք կարող ենք Աստծո ողորմությունը գտնել: Բայց եթե դու մեզ հուսադրես, թե Աստված իր երեսը մեզնից չի դարձնի, ահավասիկ, պատրաստ ենք քո առաջ ապաշխարել և ինչ, որ մեզ մի անգամ պատվիրես, ըստ ամենայնի, կամենում ենք հնազանդ լինել: Իսկ Աստծո մարդը նրանց սիրով ու քաղցրությամբ ընդունեց և, զանազան ապացույցներ մեջտեղ բերելով, հավաստիացրեց, որ Աստծուց մարդասիրությունը կգտնեն: Ինչպես նաև խոստացավ, որ Տեր Աստծո շնորհն ու ողորմությունը կգտնեն՝ նրանց ուսուցանելով, թե ինչպես է Աստծո մարդասիրության մեծությունը հաղթահարում և ամբողջությամբ ծածկում մեր անթիվ մեղքերը, թեկուզ անսահման լինեն, և մանավանդ որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեղավորների համար էր աշխարհ եկել, որպեսզի նրանց փրկի:

Արդ, ավազակները, հրաժարվելով աշխարհից և իրենց չարագործություններից, Տեր Աստծո կողմից ընդունելի եղան, ովքեր և Նրան մարմնով ու սրտով հարեցին: Նրանցից երկուսը, գովելի վարք ունենալով, քիչ ժամանակ հետո Տիրոջից հրավիրվեցին այս աշխարհից փոխադրվել: Իսկ երրորդը երկար ապրեց, ով միշտ մտածելով իր ծանր ու զանազան մեղքերի մասին, այնքան ապաշխարություն դրեց իր վրա, որ տասնհինգ տարի, այսինքն՝ ինչքան որ ապրեց, հացով ու ջրով էր միայն անցկացնում, միշտ բոկոտն շրջում, գիշերն աղոթքի կանգնում և մինչև առավոտ չէր քնում: Եվ ապա այդպիսի ճգնասեր առաքինությամբ հրեշտակների առաջնորդությամբ Աստծո մոտ տարվեց:

Աղբյուրը՝ այստեղ։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ԶՈՒ ԳՇ պետը քննարկել է կարգապահության և ծառայողական հարաբերությունների հարցերըԱյս գիշեր նայեք երկնքին․ տպավորիչ աստղաթափ է սպասվում Իլոն Մասկը կրկին դառնում է Հանրապետական կուսակցության գլխավոր ֆինանսավորողներից մեկըՖԻՖԱ-ն կկորցնի իր հոգին․ Բլատերը քննադատության է ենթարկել Ինֆանտինոյի ծրագիրըԼոռու դպրոցում արձանագրվել են սովորողների նկատմամբ ֆիզիկական բռնության դեպքեր Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել է Wildberries-ի վաճառողների փոխհատուցման հարցըՀեռախոսի ծնգոցով բանկային հավելվածից գումարները չեն տանում, հնարավոր չէ․ Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Փաշինյանն սպառված է․ ոչ մի պրոպագանդա չի կարող փոխարինել պատմությանը․ Սուրենյանց (տեսանյութ)ԵՄ-ն կարող է ճնշել Հայաստանին՝ Ռուսաստանի դեմ քայլեր ձեռնարկելու համար․ ԵվրապատգամավորՓաշինյանի որոշմամբ պաշտոնանկություն է տեղի ունեցել Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունԴատարանը փոխել է Բագրատ Սրբազանի՝ կիրակնօրյա պատարագների մասնակցության վայրը Ռուսաստանից նոր ուղերձ՝ Երևանին․ կոնցեսիան դադարեցվի՝ ներդրումները պետք է վերադարձվեն Վենսն ու Նեթանյահուն բացահայտ բախվել են. ՀԷՑ-ից մինչև Ծառուկյան․ օրվա ամենակարևոր լուրերը (տեսանյութ)Սյունիքի և Վայոց ձորի 12 համայնքում կուժեղացվեն աղետների պատրաստվածության կարողությունները60 հազար քաղաքացու ձայն գողացել են․ սա չլսված մի դեպք է (տեսանյութ)«Արտ Լանչի» և «Քոֆի Հաուսի» օրինակը. հայկական բիզնեսի նոր մշակույթը՝ մրցակցությունից դեպի գործընկերություն. «Փաստ» Հայ դասախոսի համաշխարհային հաղթանակը. Հերմինե Պողոսյանն արժանացել է ձեռներեցության կրթության գերազանցության միջազգային մրցանակի. «Փաստ» Կարևոր փոփոխություն բոլոր քաղաքացիների համար․ Հայաստանը անցնում է նոր անձնագրերի Աջափնյակում հայտնաբերվել են թմրամիջոց և հրազեն (տեսանյութ) ՏԿԵՆ-ում քննարկվել են «Առողջ տանիք» ծրագիրը, վերականգնվող էներգետիկան և աղբահանության համակարգըՎիզաների ազատականացման գործընթացը Հայաստանում խորքային փոփոխություններ կբերի․ Արփինե Սարգսյան ՈւԵՖԱ-ն կարող է բոյկոտել Աշխարհի առաջնությունըChat GPT-ին հարցրեցի՝ ոնց գնամ եկեղեցի. 14-ամյա Վահեն դուրս եկավ ոստիկանության բաժնից (տեսանյութ) Նոր Հաճնի կամրջի տակ՝ գետի ափին, հայտնաբերվել է կնոջ մարմին Լատվիան Ուկրաինայի հետ պայմանավորվել է անօդաչուների համատեղ արտադրության շուրջ9 էջանոց նամակ էր գրել. 14-ամյա Վահեի հայրը մանրամասներ է պատմում (տեսանյութ) Գառնիում կստեղծվի հայկական գորգարվեստին նվիրված նոր մշակութային կենտրոնԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Opel Astra»-ն և կոմբայնը․ կա վիրավnր Երևանի Ռուբինյանց փողոցում բшխվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը․ Կան վիրավորներTelegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտի» կառավարիչ-տնօրեն Եվրոպական հանձնաժողովը Կիևին 90 միլիարդ եվրո արժողությամբ ծրագրից 3.47 միլիարդ եվրո է հատկացրել հարվածային զենքի համարՖարխոյանը հիմնավորեց՝ որոշումները դատարանում չեն կայացվում, ուղարկվում է. Արթուր ՍարգսյանՎեհափառը ցանկության դեպքում կարող է գալ ԱԺ ու ելույթ ունենալ. դա իր իրավունքն է, Խաչատրյան«Թակիր իմ դուռը» սերիալի աստղը կանչվել է դատախազություն Սպասում եմ զույգ բալիկների․ Ռիհաննան նոր գրառում է կատարելՍպասելու ենք, թե էս անգամ ինչ են հորինել իրենց SMS ուղարկողները. ՀակոբյանReuters․ ԱՄՆ տնտեսության աճը երկրորդ եռամսյակում դանդաղել է մինչև 1,5 տոկոսForsa. Գերմանիայի բնակիչների գրեթե 80%-ը կարծում է, որ կառավարությունը չի կարողանում կատարել իր առջև դրված խնդիրներըՄեր հայրերի նզովքն ուղեկցելու է, սա զգուշացում է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Աննա Հակոբյանի հրապարակման հետ կապված մեկ անձի նկատմամբ կա կալանավորման որոշում.ՔԿ Նոր կալանքներ, ՀՀ-ում՝ ներմուծումների արգելք. ԻՀՊԿ-ն սպառնացել է «այսօր» հարվածել ԱՄՆ-ի օբյեկտներին (տեսանյութ) Եվրոպական հանձնաժողովը հաստատել է Ka-32-ի պահեստամասերի մատակարարման վրա պատժամիջոցների արգելքը«Մայրիկին պաչել էր և հեռացել»․ 14-ամյա Վահե Ապիկյանը գտնվել է. ինչ են պատմում հարևաններն ու քահանան (տեսանյութ) Գազայի հատվածում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է չորս մարդԱրթուր Սարգսյանի տնային կալանքը երկարաձգվել է ևս մեկ ամսովԽոշոր եղջերավոր կենդանին ընկել էր ջրատարը Նոր Հաճնի խոշոր ավտովթարի հետևանքով վիրավորներից մեկը մահացել էԱմենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստը նշանակվել է օգոստոսի 7-ին
Ամենադիտված