«Մայրաքաղաքի բեռնաթափման ծրագիրը ոնց որ թե սկսում է կյանքի կոչվել»
Բլոգոսֆերա
Արսեն Լևոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մայրաքաղաքի բեռնաթափման ծրագիրը ոնց որ թե սկսում է կյանքի կոչվել; Ամեն դեպքում այսօր` Գյումրիի օրվա շրջանակներում Հանրապետության երկրորդ քաղաքում, կամ ինչպես իրենք` գյումրեցիներն են ասում' հայրաքաղաքում գտնվող վարչապետը անուղղակի կերպո խոսել է այդ մասին; Մասնավորապես Տ. Սարգսյանն ասել է, որ այս տարվա մեջ կան հստակ մշակված ծրագրեր ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխելու համար; Կառավարության ղեկավարը նաև խոստացել է, որ ՀՀ կառավարությունը Գյումրու համար համալիր միջոցառումների ցանկ ունի, որը շուտով կներդրվի և որը միտված է Գյումրիում աղքատության կրճատմանը և արտագաղթի տեմպերը կրճատելուն: Թե ինչ նկատի ունի վարչապետ Սարգսյանը դեռ հայտնի չէ. սակայն եղած տեղեկատվությունը բավական ընդարձակել է Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյանը; ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, վերջինս նախ հաստատել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունը Գյումրի պիտի տեղափոխվի, ապա նաև ասել, որ տեղափոխելը միայն ժամանակի խնդիր է և իրատեսական ծրագիր է, և որ հիմա մարզպետարանն աշխատում է մեկ այլ ուղղությամբ, որ Գյումրի տեղափոխեն նաև ՀՀ սպորտի նախարարությունը:
Ինչևէ մնում է միայն հուսալ, որ Գյումրու համար մշակված համալիր ծրագիրը այն ժամանակ չի ներդրվի, երբ քաղաքում միայն գործող քաղաքապետը մնացած լինի, և այն ինչ որ օգուտ կտա տանջված հայրաքաղաքացուն»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն