Ամերիկացի զբոսաշրջիկը փորձել է բարձրանալ Քեոփսի բուրգի գագաթը
Մերձավոր Արևելք
Ամերիկացի զբոսաշրջիկը փորձել է բարձրանալով հասնել Կահիրեի մոտ գտնվող Քեոփսի բուրգի գագաթը, սակայն կեսից իջեցվել է զբոսաշրջային ոստիկանության աշխատակիցների կողմից։
Ոստիկանները պատմել են, որ զբոսաշրջիկների այցելությունների համար բուրգերը փակելուց հետո պատահաբար նկատել են մի մարդու, որը փորձել է բարձրանալ ամենամեծ բուրգի վրա։ Բուրգն, ի դեպ, ունի 140 մետր բարձրություն։
Հատկանշական է, որ թեև առաջ թույլատրվում էր բարձրանալ Գիզայի բուրգերի գագաթը, սակայն 1980-ականներից սկսած՝ Եգիպտոսի իշխանություններն արգելեցին՝ այն բանից հետո, երբ մի քանի զբոսաշրջիկ վայր ընկան և մահացան։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)