Մուսուլմանական աշխարհում մեկնարկել է Հաջը
Մերձավոր Արևելք
Այսօր իսլամական աշխարհում մեկնարկել է ուխտագնացությունը` Հաջը, դեպի Սաուդյան Արաբիայի սրբավայրեր: Երկուշաբթի օրը Արաֆատի օրն է, երբ ուխտավորները հավաքվում են Արաֆատ լեռան մոտ աղոթքի, որը Հաջի հիմնական արարողակարգերից է: Այստեղ նրանք աղոթում են մինչև մայրամուտ և ներողություն են խնդրում գործած մեղքերի համար:
Արաֆատի օրը համընկնում է մուսուլմանական լուսնային օրացույցի Զու ալ Հիջայի (ուխտագնացության ամիս) 9-րդ օրվան, որը նախորդում է իսլամական գլխավոր տոներից մեկին` զոհաբերության տոնին (Աիդ ալ Ադհա, իսկ թյուրքալեզու ազգերի մոտ Կուրբան Բայրամ: Ծնթ. Լուրեր.com):
Արաֆատ լեռը գտնվում է Մուհամմեդ մարգարեի ծննդավայր Մեքքայից 20 կմ հեռավորության վրա: Այստեղ մուսուլմանները քարեր են հավաքում, որոնք դեպի Մեքքա ճանապարհին` Մինայի հարթավայրում նետում են Սատանայի վրա` քարկոծելով նրան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան