Ապացուցվել է Մարսի վրա նախկինում օվկիանոսի գոյությունը
Աշխարհ
Եվրոպացի ու ամերիկացի գիտնականներն ապացուցել են Մարսի վրա օվկիանոսի գոյությունը։
Գրենոբլի աստրոֆիզիկայի ու մոլորակագիտության ինստիտուտի և Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետներն ուսումնասիրել են Mars Express եվրոպական տիեզերական սարքի միջոցով երկու տարվա կտրվածքով ստացված տվյալները։
Գիտնականներն ուսումնասիրել են մոլորակի վերին շերտը և պարզել, որ մոլորակի հյուսիսային հատվածներում առկա հարթավայրերում առկա է ցածր խտությամբ նյութ, ինչն ապացուցում է, որ ժամանակին այդ վայրում օվկիանոս է եղել։
Mars Express սարքն ունի MARSIS ռադար, որը հնարավորություն է ընձեռում ուսումնասիրել ընդերքը՝ մինչև 60-80 մետր խորությամբ։
Ենթադրվում է, որ Կարմիր մոլորակի ողջ պատմության ընթացքում այն ունեցել է երկու օվկիանոս։ Առաջինը՝ 4 մլրդ, երկրորդը՝ 3 մլրդ տարի առաջ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ