«Երբ Զորի Բալայանի կոչը Արցախը ՌԴ կազմի մեջ ընդունելու հորդոր է ընկալվում»
Բլոգոսֆերա
ՀՀ նախագահի նախկին թեկնածու Արման Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Թեև ընդհանուր առմամբ պարոն Բալայանի բաց նամակը ՌԴ Նախագահ Պուտինին աչքի չի ընկնում ռուս-հայկական բարեկամության ու փոխգործակցության անխուսափելի և անհրաժեշտ բնույթը հավաստող նոր փաստարկներով, այնուամենայնիվ, ուշադրության արժանի եմ համարում դրանում ներառված որոշ դիտարկումներ: Դրանցից առնվազն մեկը միանգամայն իրատեսական և իրագործելի է` խոսքս Արցախ այցելելու վերաբերյալ Վլադիմիր Պուտինին ուղղված կոչ-առաջարկն է:
Ես կարծում եմ, որ իսկապես նախագահ Պուտինը` հանդիսանալով Մինսկի Խմբի համանախագահ պետության ղեկավար և´ բարոյական, և´ իրավական անհրաժեշտ հիմքերն ունի Ստեփանակերտ այցելելու և տեղում ստեղծված իրավիճակին ծանոթանալու համար: Ռուսական կողմի այսօրինակ նախաձեռնությունը կարող է լավ օրինակ ծառայել նաև ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահների համար: Երկրորդ հետաքրքրական դիտարկումը վերաբերում է այն փաստի արձանագրմանը, որ հակառակ' հանուն ռուս-հայկական փափագած միասնականության ապահովման երկուստեք գործադրված ջանքերին, այսօր Ռուսաստանը Հայաստանի հետ չունի ընդհանուր սահման:
Ենթադրվում է, որ ընդհանուր սահման ունենալու խնդիրը շուտափույթ լուծում է պահանջում և այդ համատեքստում ևս պարոն Պուտինի այցը Արցախ կարող է շատ արդյունավետ լինել` Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի բաժանարար գծի հյուսիս-արևելյան հատվածում գտնվող բարձրունքներից միանգամայն տեսանելի են Ռուսաստանի կովկասյան սահմանները, այնպես որ ՌԴ Նախագահը հնարավորություն կունենա առարկայորեն զգալ, թե աշխարհագրական մասշտաբով որքան փոքր է մեր երկու երկրները բաժանող տարածությունը' իրականում երազած ընդհանուր սահմանն ունենալու համար կողմերից ընդամենը ժամեր կպահանջվի: Եվ երրորդը' պարոն Բալայանը կոչ է անում Ռուսաստանի ղեկավարին վերստանձնել այն պատասխանատվությունը տարածաշրջանի և այստեղ ապրող ժողովուրդների հանդեպ, որը ուներ Գյուլիստանի և Թուրքմենչայի պայմանագրերի համապատասխան:
Մեզանում այդ կոչն ընկալվեց որպես Արցախը ՌԴ կազմի մեջ ընդունելու հորդոր և այդ կապակցությամբ պետք է նշեմ, որ Արցախի ՌԴ կազմի մեջ մտնելն առանց Հայաստանի միանգամայն նոր մարտահրավերներ կստեղծի տարածաշրջանում ընդհանրապես և հատկապես Ռուսաստանի համար»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն