«Զորի Բալայանի պաթոլոգիան». երբ վախենալն ավելի ճիշտ է, քան չվախենալը
Բլոգոսֆերա
Մարինե Պետրոսյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Բոլշեւիկները եկան իշխանության, որովհետեւ էնքան արտառոց էին, որ ոչ ոք լրջորեն չէր պատկերացնում' իրանք կգան իշխանության: Հիտլերի «Մայն կամպֆում» պաթոլոգիան ակնհայտ ա, բայց դա չխանգարեց, երեւի թե նույնիսկ օգնեց, որ Հիտլերը ընտրություններում արագ հաղթի, Գերմանիան իրա բուռը հավաքի ու աշխարհը տակնուվրա անի:
Զորի Բալայանի պաթոլոգիան նույն շարքի մեջ դնելը հաստատ կհամարեք չափազանցություն, բայց կարդացեք խնդրում եմ Զորիի նամակում տեղ գտած էս նախադասությունը հայերիս' Ռուսաստանի հանդեպ անպատասխան սիրո մասին. «Եվ միաժամանակ միշտ հիշենք, որ բարեկամության մեջ ամենակարեւորը, ամենաազնիվը, ամենաարժեքավորը սիրելն է, քան սիրված լինելը»: Դուք կասեք' Զորին մառազմատիկ ա: բայց եթե Զորին մառազմատիկ ա, ինչո՞ւ են իրան գովերգողներ գտնվում: Սե՞րժն ա էդ նամակը թելադրել: Ես վախենում եմ: Ռուսնե՞րն են էդ նամակը թելադրել: Ես ավելի եմ վախենում: Իրավիճակներ կան, երբ որ վախենալն ավելի ճիշտ ա, քան չվախենալը (նայել ստատուսի սկիզբը): Իհարկե եթե վախը կաթվածահար չի անում քեզ, այլ մղում ա գործողության»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն