ՖԲ-ն հասարակության յուրօրինակ հայելի է. համարյա բոլորը անպարտելի «հերոս» են ու թուրքի արյան ծարավ
Բլոգոսֆերա
«Օրս անց կացրի հետաքրքիր, չէ, անհետաքրքիր գործով: ՋՆՋԵԼՈՎ: Հա, ջնջեցի խմբեր,մարդկանց, որոնց հետէի անում;Չէ չեմ ափսոսում: Մի խումբ, որը արվեստ էր քարոզում ու համակարգչայինը որպես արվեստի գործ ներկայացնու: Մեկ այլը,ուր քաղաքական բանբասանքներից բացի, երևի գազանանոցի ու ջունգլիների պատմություններն էին պակասում: Լավ...իմ ընկերներ: Մի հարց,որ ինձ օրինակ շատ է հուզում: Չէք զարմանում,որ այսօր աշխարհում, ՀԱՍՏԱՏ, հայը հավանաբար կճանաչվի, որպես ամենաՈԽԱԿԱԼ ազգը: Դուրս եկեք փողոց ու հարցրեք: Տասից՝ 10-ն էլ կպատասխանեն,որ թուրքերին սպանել է պետք: Հա, գիտեմ, չեք զարմանում, ածելու ժամն էլ պիտի գա: ՖԲ-ն հասարակության յուրօրինակ հայելի է: Ու տես բոլորը, համարյա բոլորը անպարտելիեն ու թուրքի արյան ծարավ: Թուրք տեսած էլ չկան: Հա, նորածին երեխա, այդ երեխային կերակրող մորը, ձեռնափայտով պապին, ծեր տատին, աշխատող հորը:սա է ամենուր գրված: Նույնիսկ պատերազմում այսքան ատելություն չկա: Իսկ շատերի էջերում գրված է, հավատ-: Այդ շատերը առանց վարանելու, թե տաս որևե միջուկային զենքի գործարկման կոճակ,Ստամբուլի վրա,առանց վարանելու՝կսեղմեն այդ կոճակը; Չէ,թուրք սիրել չեմ քարոզում, բայց չէ որ սա ՄԱՐԴԱՏՅԱՑՈՒԹՅՈՒՆ Է»:
Հայկ Հովսեփյանի ֆեսբուկյան էջից


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն