«Շմայսը այս էլ երկրորդ անգամ հրապարակավ հայհոյում է Զարուհուն»
Բլոգոսֆերա
Պետրոս Ղազարյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Մի անգամ ասել եմ,որ Զարուհի Փոստանջյանի հարցը կազինոների մասին իմ սրտով չէր:
Սակայն երեկ «Ազատություն» ով լսեցի, որ Շմայսը այս էլ երկրորդ անգամ հրապարակավ հայհոյում է Զարուհուն: Մեր երկրում շատ աղաղակող անարդարություններ կան՝մարդասպան են բաց թողնում,անմեղ մարդկանց են նստացնում և այլն և այլն...
Չեմ հիշում ,որ նորմալ մարդու արժանապատվությունը ոտնահարող այս դեպքերի մասին Շմայսը երբևէ ծպտուն հանած լիներ:
Հիմա երբ սխալ բան է եղել Սերժ Սարգսյանի նկատմամբ, Շմայսը անդադար հայհոյում է Զարուհուն, ինչը ոչ թե սկզբունքայնություն է այլ սովորական քծնանք:
Էլ չեմ ասում, որ Զարուհին կին է, մի քանի երեխաների մայր:
Զարուհու արածն լավ բան չէր, բայց բռիությունդ ի ցույց դնելով վերադասին քծնելը ավելի տգեղ բան է»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն