8-ամյա որբի երազանքը...
Բլոգոսֆերա
Էդվարդ Արզումանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«8-ամյա այս տղան հայր չունի, ապրում է մոր ու իրենից մեկ տարով մեծ եղբոր հետ՝վարձակալած բնակարանում, բնակարան, որը մռայլ է, ցուրտ ու խոնավ...: Դհոլ նվագում է դեռ մանկուց, ինքնուս է, նվագել ոչ մի տեղ չի սովորել, դպրոցում սովորում է գեր-գերազանց, սակայն դհոլի պարապմունքների արդեն երկու տարի է չի հաճախում՝վճարի խնդիր կար ու հիմա էլ կա...երեխան շատ է նեղվում, ասում է Աստված ինձ նվագելու շնորհ է տվել, բա մի քիչ էլ թող փող տար՝ շնորհս կատարելագործելու համար... միակողմանի ծնողազուրկ այս փոքրիկի երազանքը մեկն է՝ նորից հաճախել դհոլի պարապմունքներին, որի արժեքը չի գերազանցում ամսեկան 3 հազարական դրամը....մի երազանք էլ ունի՝ գիշերը տաք տեղ քնի «Պլիտան մի ժամ ենք միացնում, մրսում եմ, տանը շատ ցուրտ է...»:
Հ.Գ
Նշված ընտանիքի պատմությանը առավել մանրամասն կանդրադառնամ առաջիկայում, անուններ չեմ հրապարակի, երեխաներից մեծը հոր մահից հետո մեծ սթրես է տարել, ու չի ուզում, որ իրեն փողոցում մատով ցույց տան....»:
Նկարը կապ չունի հրապարակման հետ


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն