ԱՄՆ-ն քննադատում է Սիրիայի իշխանությունների կողմից Դամասկոսի շրջափակումը
Մերձավոր Արևելք
ԱՄՆ-ի իշխանությունները դատապարտել են Դամասկոսի արվարձանների շրջափակումը կառավարական զորքերի կողմից և կոչ են արել Սիրիայի իշխանություններին բաց պահել այդ տարածքնրը հումանիտար օգնության համար: Այդ մասին ասված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցչի տարածած հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի պետդեպի ներկայացուցիչն աննախադեպ է համարում լուրերն այն մասին, որ նախագահ Ասադի նախագահական ստավայրից մի քանի կմ հեռավորության վրա սովից երեխաներ են մահանում: Այն փաստը, որ սահմանափակ քանակությամբ մարդկանց թույլատրել են լքել շրջափակված տարածքը, չի մեղմում իշխանությունների գործողությունները այն հազարավոր խաղաղ բնակիչների նկատմամբ, որոնք շարունակում են շրջափակված մնալ. ասված է Պետդեպի տարածած հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան