«Արփինե Հովհաննիսյանը ԱԺ աշխատակազմի ղեկավարին դարձրել է իր ենթական»
Բլոգոսֆերա
Հասմիկ Հարությունյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Հայաստանում ամեն ինչ այնպես է խառնվել իրար, որ կառավարման համակարգում ակնհայտ ֆունկցիաների բռնազավթում է տեղի ունենում: Իմ տեղեկություններով՝ Արփինե Հովհաննիսյանը իր վրա է վերցրել ԱԺ աշխատակազմի ղեկավարի իրավունքները, ԱԺ-ում անգամ բացահայտ դժգոհում են այն մասին, որ դե յուրե աշխատակազմի ղեկավար Դումանյանը դե ֆակտո Արփինեի մոտ ա աշխատում: Որպես օրինակ՝ շուտով Ազգային ժողովում վարչությունների աշխատակիցների ատեստացիա է լինելու, որի համակարգողն ու անմիջական ղեկավարը Արփինե Հովհաննիսյանն է լինելու:
Հետաքրքիր է՝ որ արժանիքների շնորհիվ է երիտասարդ պատգամավորուհին հասել նրան, որ մի ամբողջ աշխատակազմի ղեկավարի դարձրել է իր ենթական»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն