Իսրայելական ջինսերից եգիպտացիները իմպոտենտ են դառնում
Աշխարհ
Եգիպտական «Dream TV» հեռուստատեսությունը իսրայելական արտադրության ապրանքների վտանգավորության մասին հատուկ հաղորդում է հեռարձակում։
Ըստ Սինայի թերակղզու բնակիչ Մուհամմադ ալ-Մանյայի՝ իսրայելական ապրանքները ներխուժել են եգիպտացիների առօրյա։ Դրանց թվում են ջինսե և կաշվե տաբատները, որոնց վրա կարված գոտիների մեջ «սիոնիստները» հատուկ մագնիս են տեղադրում, որն իմպոտենտություն է առաջացնում։
Հեռուստահաղորդավարը հեռուստադիտողներին զգուշացնում է, որ «Իսրայելական ապրանքներն իրենց մեջ մահացու թույն են պարունակում։ Դուք դա անմիջապես չեք կարող զգալ, բայց դա ժամանակի ընթացքում արտահայտվում է, քանի որ Իսրայելը Եգիպտոսի թշնամին է։ Նա դարանակալել և աչքերը չորս է արել այդ երկրի վրա», – հաղորդում է «MIGnews»–ը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ