«Ամեն բան կախված է վաղվա ընտրությունից»
Բլոգոսֆերա
Բանաստեղծ Դավիթ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես, որպես երիտասարդ բանաստեղծ, Հայաստանի Գրողների միության դուռը բացել եմ կյանքում երկու անգամ` մի անգամ գրքի շնորհանդես էր, մի անգամ էլ .... Բայց սա կարևոր չէ, կարևորն այն է, որ կարծես թե այդ կառույցը ոչնչով չի ձգել դեպի իրեն: Սակայն այն պահից, երբ ԳՄ նախագահի թեկնածուների մեջ հայտնվեց Դավիթ Սարգսյան անունը, իմ և ընկերներիս շրջանում սկսվեց բուռն հետաքրքրություն: Ասեմ ավելին, եթե Աստծո կամոք Դավիթ Սարգսյանը ընտրվեց ԳՄ նախագահ, մենք` մի խումբ երիտասարդ բանաստեղծներ, առանց մի վայրկյան մտածելու մեր համեստ ներդրումը և օգնությունը կառաջարկենք միությանը: Այնպես որ, ամեն բան կախված է վաղվա ընտրությունից:
Ցանկացած ստեղծագործական միավորման անհրաժեշտ են պարոն Սարգսյանի նման մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ և սկզբունքային տեսակով դարձել են հեղինակություն մեր հասարակության մեջ»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն