««Հայաստանի ձայնի» ժյուրիի անդամները խայտառակ հեռու են երգարվեստից»
Բլոգոսֆերա
Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ գիշեր Տավուշում նայում էի Հայաստանի ձայնը: Մի բան հասկացա. ժյուրի կոչվածի այսպես կոչված երգիչներն ու երգչուհիները, որ խայտառակ հեռու են երգարվեստից եւ լավագույն դեպքում կարելի է թույլ տալ, որ նրանք ռեստորանում կլկլան, մուղամ քաշեն կամ գոռան, դեմքի թարախոտ/նախանձոտ արտահայտություն էին ընդունում, երբ հրաշալի ձայնով տղաներն ու աղջիկները ակնհայտորեն իրենցից լավ էին երգում: Նախանձն անթաքույց էր: Ուղղակի ռեգրեսի կողմնակիցներ: Այլ բառ չես ասի: Մեր կարգված «մտավորականության» մեծամասնությունը այս վիճակում է եւ ուղղակի խեղդվում է, երբ նոր սերունդը իրեն գերազանցում է: Իսկ ես հպարտանում եմ, ուրախանում եմ, հույս ու հավատ եմ ստանում ապագայի հանդեպ: Ապրեք, ձեզ մատաղ. ամեն մի նոր սերունդ պետք է նախորդից լավը ու առաջադեմ լինի: Իսկ դուք այդպիսին եք»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն