«Հիմնի փոփոխությունը՝ Սահմանադրության բարեփոխումների կարևորագույն կետ»
Բլոգոսֆերա
Ռոբերտ Մելքոնյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է.
«Որքան տեղյակ եմ, ստեղծվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, որը կարող է քննարկել Սահմանադրությունում փոփոխությունների ցանկացած տարբերակ:
Իսկ ինչու վերջնականապես չփորձել խորհրդակցել հանձնաժողովում և հանրային քննարկման ներկայացնել ՀՀ Օրհներգը փոխելու հարցը: Արամ Խաչատրյանի երաժշտությամբ օրհներգը հանճարեղ ստեղծագործություն է և ավելի ոգևորող, տրամադրող է, իր պաթոսով ավելի է նման հիմնի, քան ներկա Օրհներգը:
Հաստատված Օրհներգը օտարածին է, հիմնին ոչ բնորոշ, քնեցնող, չտրամադրող, խեղճ ու կրակ, անտերի տրամադրություն հաղորդող…
Մինչդեռ հիմնը երգելիս, լսելիս պետք է փշաքաղվես, պետք է ոգևորվես, լցվես արժանապատվությամբ, հաղթական տրամադրությամբ, պայքարելու, մարտնչելու ցանկությամբ…
Իմ կարծիքով՝ Սահմանադրության բարեփոխումների կարևորագույն կետերից մեկը պետք է լինի նաև հիմնի փոփոխության հարցը…»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն