Ռեստորանն իր այցելուներին «երշիկե փնջեր» է առաջարկում
ԱՄՆ
Ամերիկյան ռեստորաններից մեկն իր այցելուներին առաջարկել է պատվիրել տոնական փնջեր՝ «սալյամի» տեսակի երշիկներից պատրաստված, հաղորդում է «KPTV»–ն։ Այս ակցիան իրականացվում է Սուրբ Վալենտինի օրվա առթիվ՝ ԱՄՆ Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքի «Olympic Provisions» ռեստորանի կողմից։
Յուրաքանչյուր մարդ կարող է պատվիրել «երշիկային ստեղծագործություն»՝ 3 կամ 6 հատ սալյամիներից բաղկացած։ 3 հատ սալյամիով փունջն արժե 75 ԱՄՆ դոլար, իսկ 6 հատից բաղկացածը՝ 100 դոլար։
Առաքումն իրականացնում է տեղի երգչախմբերից մեկի՝ «The Tumblers»–ի մեներգիչը։ Ժամանելով նշված հասցե՝ նա գնորդին է հանձնում երշիկներից պատրաստված փունջը և անձամբ կատարում «Սերն այնտեղ է, որտեղ որ միսն է» (Love Is Where The Meat Is) երգը։ Առաքումն իրականացվելու է փետրվարի 11-ից 14-ն ընկած ժամանակահատվածում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)