ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող նավերից մեկն անվանակոչել են Գաբրիել Գիֆֆորդսի պատվին
ԱՄՆ
ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող «Ինդիփենդենս» մակնիշի, ծովափնյա պահպանություն իրականացնող նավերից մեկն անվանակոչվել է ի պատիվ Արիզոնայից ընտրված նախկին կոնգրեսական Գաբրիել Գիֆֆորդսի, հաղորդում է «Associated Press»-ը։
Նավը «Գիֆֆորդս» անվանակոչելու արարողակարգը տեղի է ունեցել փետրվարի 10–ին։ Գիֆֆորդսը դարձել է 13–րդ մարդն ԱՄՆ ռազմածովային ուժերի պատմության մեջ, ում անունով նավ է անվանակոչվել դեռևս իր կենդանության օրոք։
Նույն օրն ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ հաստատել է վերջին օրինագիծը, որի մշակման աշխատանքներին ներգրավված է եղել նաև Գիֆֆորդսը։
Հիշեցնենք, որ Գաբրիել Գիֆֆորդսը գլխից հրազենային վնասվածք է ստացել՝ 2011 թվականի հունվարի 8-ին՝ հասարակության հետ հանդիպման ժամանակ։ Հարձակման արդյունքում 6 մարդ էր մահացել, 13-ը՝ վիրավորվել։
Վիրավորվելուց մի քանի ամիս անց Գիֆֆորդսը սկսել է խոսել և քայլել, սակայն 2012-ի հունվարի 22-ին հայտարարել է Կոնգրեսից հեռանալու մասին։ Նրա հրաժարականն ընդունվել է հունվարի 25-ին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)