Նաոմի Քեմփբելը համաձայնվել է դառնալ միջին կարգի ռուսական բրենդի «դեմքը»
Ռուսաստան
Նաոմի Քեմփբելը համաձայնվել է գովազդել ռուսական «Love Republic» հագուստի արտադրությունը։ Մինչ Նաոմին, տվյալ բրենդի «դեմքը» եղել են հայտնի ուկրաինական «ՎԻԱ Գրա» երգչախմբի աղջիկները։ Շատերը գիտեն, որ տվյալ ընկերության սեփականատերը հայտնի ռուս գործարար Միխայիլ Ուրժումցևն է։
Զարմանալի է այն փաստը, որ Նաոմի Քեմփբելը, որը ներկայացնում է այնպիսի համաշխարհային համբավ ունեցող բրենդներ, ինչպիսիք են «Louis Vuitton»-ը, «Dolce&Gabbana»-ն և «Givenchy»-ն, համաձայնվել է համագործակցել միջին կարգ ունեցող հագուստ արտադրող ընկերության հետ։ Որոշ լուրերի համաձայն, ֆոտոմոդելի որոշման վրա մեծ է եղել իր զուգընկերոջ՝ Վլադիսլավ Դորոնինի ազդեցությունը, որը, ինչպես հայտնի է, գործնական և ընկերական հարաբերություններ ունի Ուրժումցևի հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)