Վենսան Կասելը՝ հրեշի դերում
Աշխարհ
«Գայլերի եղբայրություն» և «Սայլենթ Հիլլ» ֆիլմերի հեղինակ Կրիստոֆ Հանսը մտադիր է էկրանավորել աշխարհահռչակ «Գեղեցկուհին և հրեշը» հեքիաթի նոր տարբերակը։ Ինչպես հաղորդում է «The Hollywood Reporter»–ը, ֆիլմի գլխավոր դերերը խաղալու են Վենսան Կասելը և Լեա Սեյդուն։
«Ես խոստանում եմ հնարավորինս «անաղարտ» պահել բոլորիս հայտնի պատմության բովանդակությունը։ Նորությունը կլինի կինոնկարի բացարձակ նոր ձևավորումը, որը դեռ ոչ ոք չի արել»,– իր նոր նախագծի մասին ասել է ռեժիսորը։
Նշենք նաև, որ ֆիլմի նկարահանումը նախատեսված է սկսել 2012-ի հոկտեմբերին։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ