«Ֆորմուլա–1»-ի նախկին չեմպիոնի ընկերուհին մեղադրվում է մարմնավաճառության մեջ
Աշխարհ
«Ֆորմուլա-1»-ի աստղ Ֆերնանդո Ալոնսոյի ընկերուհին՝ Շվեյցարիայի նախկին վիցեմիսս, ռուսազգի Կսենիա Չումիչևան որոշել է դատի տալ ինտերնետային պորտալներից մեկին՝ իր լուսանկարները մարմնավաճառների կայքում տեղադրելու համար։
«Fantasy Allure» կայքէջում Կսենիայի լուսանկարները վերնագրված են եղել՝ «Ջուլիա՝ VIP–մակարդակի իտալացի սուպերմոդել» արտահայտությամբ։ Ի դեպ, «Ջուլիայի աշխատանքի» մեկ ժամը գնահատված է եղել 1100, իսկ ողջ գիշերը՝ 5500 ԱՄՆ դոլար։
«Սա ուղղակի զավեշտ է»,– ասել է ռուս գեղեցկուհին և ավելացրել՝ «այն մարդը, ով տեղադրել է այդ լուսանկարները, հավանաբար, փորձել է խաղալ անվանս հետ։ Ես ապշած եմ, սակայն մենք անպայման կգտնենք մեղավորին»։
Նշենք, որ Կսենիա Չումիչևան տիրապետում է հինգ օտար լեզուների, ունի գիտական աստիճան տնտեսագիտությունից, իսկ այժմ փորձաշրջան է անցնում «JP Morgan» բանկում։ Նա արդեն մի քանի տարի է հանդիպում է Ֆերնանդո Ալոնսոյի հետ, որը, հանուն Կսենիայի, հեռացել է ընտանիքից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ