Քեթի Փերիի ամուսինն ամուսնալուծվելիս չի պահանջել կիսել ունեցվածքը
ԱՄՆ
Հայտնի ամերիկացի երգչուհի Քեթի Փերին (Katy Perry) իրեն շատ լավ է զգում, քանի որ Ռասսել Բրենդի (Russell Brand) հետ ամուսնալուծությունը տեղի է ունեցել առանց ավելորդ տեսարանների, ողբերգությունների և ունեցվածքի բաժանման։ Kleo.ru–ն, հղում կատարելով ամերիկյան որոշ լրատվամիջոցների, հայտնում է, որ նախօրեին զույգը ստորագրել է բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք, սակայն, դատարանի կողմից կհաստատվեն միայն հուլիսին։
Ռասսել Բրենդը, ով հայտնի է իր արտասովոր վարքով, ամուսնալուծվելիս իրեն բավական կոռեկտ է պահել՝ չնայած այն հանգամանքին, որ Քեթիի 70 մլն արժողությամբ կարողությունը մի քանի անգամ գերազանցում է իր ունեցածի արժողությանը։ Եթե Ռասսելը պահանջեր, Քեթի Փերին ստիպված էր լինելու կիսել իր ունեցվածքը նրա հետ, ինչի դեպքում կզրկվեր իր կարողության կեսից։
Նշենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի օրենքներով Բրենդն իրավունք ուներ պահանջել կնոջ ունեցվածքի 50%–ը՝ նույնիսկ ամուսնական համատեղ կյանքի 14 ամսիներից հետո։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)