Ռիհաննային ծեծելու հետևանքները
ԱՄՆ
2009 թվականին երաժիշտ Քրիս Բրաունը (Chris Brown) ծեծի էր ենթարկել իր ընկերուհուն՝ աշխարհահռչակ երգչուհի Ռիհաննային (Rihanna)։ Դատարանի որոշմամբ նա ստացավ 5 տարի փորձնական և հասարակական աշխատանքներ կատարելու պատիժ։ ԱՄՆ օրենքներով, եթե օրինախախտի վարքն այդ ընթացքում դրական է գնահատվում, ժամանակի ընթացքում դատարանը կարող է կրճատել փորձնական ժամկետը։ Բայց սա Բրաունի դեպքը չէ։ Այսօր կայացած դատական նիստի ժամանակ վերահաստատվեց նրա գործով ընդունված դատարանի որոշումը։
Դրա պատճառներից մեկն էլ այն է, որ երաժիշտը դեռևս չի կատարել դատավճռով իր համար սահմանված 90 ժամ հասարակական աշխատանքները։
Հիշեցնենք, որ Բրաունի և Ռիհաննայի միջև միջադեպը տեղի էր ունեցել 2009 թվականին՝ «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության նախօրեին։ Միջադեպի հետևանքով երկուսն էլ հրաժարվել էին իրենց ելույթներից։ Ռիհաննայի դեմքն այնպես էր այլանդակվել, որ ոչ մի դիմահարդարում չէր կարող քողարկել տեղի ունեցածը, իսկ Քրիս Բրաունը համաշխարհային երգարվեստի համար շատ կարևոր այդ օրն անցակցրել է ոստիկանության բաժանմունքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)