«Այն, ինչը որ մեր ձեռքում է` պահպանել սեփական կյանքը, գոնե դա եկեք անենք». Արսեն Արշակյան
Բլոգոսֆերա
Արսեն Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հոկտեմբերի 22-ին` ժ.05:00-ի սահմաններում, հերթապահ մասից տեղեկացա, որ հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Միասնիկյանի պողոտայում խոշոր ավտովթարի հետևանքով վարորդը տեղում մահացել էր:
Անբացատրելի մեծ էր ցավս, երբ տեղեկացա, որ խոսքը երիտասարդ սիրված դերասան Երվանդ Ենգիբարյանի մասին է: Ընդամենը 30 տարին դեռ նոր բոլորած այդ կենսախինդ երիտասարդը որքան ծրագրեր, նպատակներ, երազանքներ թողեց անկատար:
Խորը վշտով ցավակցելով դերասան Երվանդ Ենգիբարյանի հարազատներին, մտերիմներին, ընկերներին, գործընկերներին, երկրպագուներին և ողջ հայ ժողովրդին` կոչ եմ անում սթափվել, զերծ մնալ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոցի ղեկին նստելուց, լինել զգոն:
Հարգելի հայրենակիցներ,
այն, ինչը որ մեր ձեռքում է՝ պահպանել սեփական կյանքը, գոնե դա եկեք անենք»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն