«Հավանաբար Ռուբեն Հակոբյանը կհեռանա «Ժառանգություն»-ից»
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ընդդիմությանը չեն վստահում, որովհետեւ անկեղծ չէ
Ռուբեն Հակոբյանը չի ցանկացել մեկնաբանել, թե ինչու է հրաժարվում «Ժառանգություն» խմբակցության ղեկավարի պաշտոնից:
Կուսակցությունում ասում են, որ դա տեղի է ունեցել անձնական պատճառներով:
Քաղաքական շրջանականերում, բնականաբար, այս վարկածին չեն հավատում, որովհետեւ վաղուց է հայտնի, որ ստրասբուրգյան հայտնի հարցից հետո' «Ժառանգությունում» հակասություններ էին առաջացել Զարուհի Փոստանջյանի եւ Ռուբեն Հակոբյանի միջեւ:
Հակասություններն այնքան խորն են, որ շուտով Հակոբյանը, հավանաբար, կհեռանա նաեւ կուսակցությունից:
Ընդդիմությունը զարմանում է, թե ինչու հասարակությունը չի վստահում իրեն: Պատճառը շատ պարզ է' նույնիսկ այսպիսի ակնհայտ իրավիճակներում' ընդդիմադիր գործիչները հասարակությանը խաբում են»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն