Պատմության մեջ ամենահանճարեղ ձայներից մեկը. Ամերիկյան աստղերը՝ Ուիթնի Հյուսթոնի մասին
ԱՄՆ
Ամերիկյան երգչուհի և դերասանուհի Ուիթնի Հյուսթոնի մահից անմիջապես հետո ամերիկյան աստղերը իրենց ցավակցություններն են հայտնել, գրում է Los Angeles Times-ը:
Հիշեցնենք, որ Ուիթնի Հյուսթոնը մահացել է այսօր՝ Լոս Անջելեսի Beverly Hilton հյուրանոցում: Մահվան պատճառների մասին դեռևս չի հաղորդվում:
Հայտնի կանադացի երգիչ Ջասթին Բիբերը Twitter-ում Հյուսթոնին անվանել է «պատմության մեջ ամենահանճարեղ ձայներից մեկը»:
«Ես աղոթում եմ նրա ընկերների ու ընտանիքի հետ, և ես մեծ ցավ ապրեցի՝ լսելով Հյուսթոնի մահվան մասին»,-գրել է նա:
«Մենք ևս մեկ լեգենդ կորցրեցինք… Մենք կկարոտենք նրան»,-գրել է Կրիստինա Ագիլերան:
«Նա երաժշտական ինդուստրիայի յուրաքանչյուր մեներգչի համար ճանապարհ բացեց: Հանրաճանաչ, լեգենդար, անկանխատեսելի, հիանալի… Լավագույններից աշխարհում»,-գրել է Թոնի Բրեքստոնը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)