Սիրիայի կառավարությունն ազատ է արձակել ընդդիմադիր պատանդ կանանց
Մերձավոր Արևելք
Սիրիայի կառավարությունն ազատ է արձակել ձերբակալված 10 կանանց և մոտ օրերս գերիների փոխանակման ծրագրի շրջանակներում կարող է ազատ արձակել ևս 100 ձերբակալվածի. այս մասին հայտնում է Agence France-Presse-ը` հղում կատարելով տեղի իրավապաշտպան կազմակերպություններին:
Ազատ արձակված կանանց քանակի մասին տվյալները շատ տարբեր են: Reuters-ը հայտնում է 10, Associated Press-ը` 13, իսկ Agence France-Presse-ը` 14 ազատ արձակված կանանց մասին: Բոլոր ազատ արձակված կանայք ձերբակալվել էին ընդդիմությանն աջակցելու մեղադրանքով:
Իրավապաշտպանների կանխատեսումներով` կանանց ազատ արձակելը Սիրիայի, Թուրքիայի և Լիբանանի միջև գերիների փոխանակման մասին ձեռք բերած եռակողմ համաձայնության արդյունք է, որը ձեռք էր բերվել, իբր թե, Քաթարի միջնորդությամբ: Այդ համաձայնության շրջանակներում հոկտեմբերի 19-ին ազատ են արձակվել և Ստամբուլ վերադարձել Բեյրույթում ձերբակալված 2 թուրք օդաչուները: Իսկ 1 օր առաջ էլ սիրիացի ապստամբներն ազատ էին արձակել լիբիացի շիա ուխտավորներին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան