«Իշխանությունները սկսել են մարդկանց տրամադրել Վարդան Պետրոսյանի դեմ»
Բլոգոսֆերա
Արա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարդան Պետրոսյանի հաշվով իշխանությունների կողմից արդեն սկսվել է մարդկանց մեծ թունավորման պրոցես, թե 160 կմ/ժամ արագությամբ է վարել մեքենան ու լրիվ ինքն է մեղավոր:
Դա էլ է հնարավոր տարբերակ: Կարող է խմած էլ եղած լինի: Ամեն ինչ հնարավոր է:
Բայց իմ վարորդական երկարամյա փորձից կարող եմ ասել, որ շատ դեպքերում երկու կողմն էլ մեղավոր են լինում:
Նաև 160 կմ/ժամ արագության վարկածին հավատալն է դժվար, որովհետև նման արագություն Հայաստանում շատ քիչ մեքենաներով է հնարավոր զարգացնել:
Ինչևէ, չի կարելի ողբերգությունը մարդկանց հիմարացնելու հերթական գործիքը սարքել:
Սա անբարոյականության գագաթնակետն է:
Ես հասկանում եմ, որ 15 տարի երեք նախագահին ու հայ օլիգարխիային ձեռ առած ու գետինը կոխած Վարդանին մարսելը հեշտ չի եղել դրանց համար: Բայց նաև կոչ եմ անում մարդկանց չտրվել նման էժան կայֆերի»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն