«Ալ Կաիդա»-ի առաջնորդը հանդես է եկել Բաշար Ասադի ռեժիմի դեմ
Մերձավոր Արևելք
«Ալ Կաիդա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավար Այման ազ-Զավահիրին հանդես է եկել սիրիական ընդդիմության պաշտպանությամբ՝ այդպիսով հայտնվելով Արևմուտքի կողքին և ըննդեմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի:
Իսլամական կայքերից մեկում տեղադրված տեսանյութում Ազ-Զավահիրին Բաշար Ասադի ռեժիմին մեղադրել է հակաիսլամական ուղղվածություն ունենալու և սեփական ժողովրդի դեմ հանցանքներ կատարելու մեջ:
Ազ-Զավահիրին սիրիացիներին կոչ է արել չսպասել Արևմուտքի միջամտությանը, քանի որ հակառակ դեպքում Արևմուտքը Սիրիայում իրեն ենթակա իշխանություն կստեղծի:
«Ալ Կաիդա»-ի առաջնորդը Թուրքիայի, Իրաքի, Հորդանանի ու Լիբանանի մուսուլմաններին կոչ է արել աջակցել ապստամբներին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)