Արաբական երկրների լիգան կքննարկի Սիրիայի ճգնաժամը
Մերձավոր Արևելք
Արաբական երկրների լիգայի արտգործնախարարներն այսօր Կահիրեում կքննարկեն սիրիական ճգնաժամը։ Հունվարի վերջին Արաբական լիգան Սիրիայից դուրս բերեց դիտորդական խմբերին։ Անցյալ շաբաթ Ռուսաստանը և Չինաստանը վետո էին դրել ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի Սիրիայի հարցով բանաձևի վրա։
Պարսից ծոցի երկրներն այժմ նոր ելքեր են փնտրում Սիրիայում տիրող իրավիճակի հարցով, որտեղ չեն դադարում բռնությունները։
Արտգործնախարարները քննարկելու են Սիրիայի ընդդիմության Ազգային խորհրդի պաշտոնական ճանաչման հարցը։
Ըստ Սիրիայում ընդդիմության ակտիվիստների՝ այս գիշեր Հոմս քաղաքում սպանվել է 35 մարդ, հաղորդում է BBC Russian–ը։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)