Սոս Ջանիբեկյանի մայրը դժգոհում է բժիշկներից
Բլոգոսֆերա
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, շատերի կողմից սիրված դերասան Սոս Ջանիբեկյանը Մոսկվայում սննդից թունավորվել էր: Չնայած արդեն դերասանի ինքնազգացողությունը լավ է, անգամ ինքն է այդ մասին տեղեկացրել, բայց հարկ ենք համարում հրապարակել նաև դերասանի մոր` Աննա Աղասարյանի բողոքը, թե ինչ վերաբերմունք է ցուցաբերվել հիվանդի նկատմամբ բժիշկների կողմից.
«Երեկ, վերադառնալով Մոսկվայից (ռուսական ֆիլմի նկարահանում էր), տղաս` Սոսը, վատացավ, և շտապ օգնության մեքենան տարավ մեզ հիվանդանոց:
Բժիշկ- Ի՞նչ է սրսկել Շտապ օգնության բժիշկը:
Ես- Այդտեղ գրված չի՞:
Բժիշկ- Չէ, բա հիմա ինչպե՞ս իմանանք` ինչ են սրսկել, որ նույն բանը նորից չսրսկենք:
Ես- Նա պարտավոր էր գրել, չէ՞:
Բժիշկ- Մոռացել է:
Սոսը շարունակ փսխում էր, անձեռոցիկ եմ խնդրում, (իմ վերցրածը վերջացել էր):
Բուժքույր- Չկա, սա հիվանդանոց է, կաֆե չի, որ անձեռոցիկ տանք:
Ես- Խնդրում եմ, գոնե բինտ կամ բամբակ տվեք:
Քիչ անց դաժանության բուժքույրը բերում է զուգարանի թուղթ երևի մոտակա զուգարանից, ու ես սարսափով նայում եմ, թե ինչպես է անօգնական որդիս դրանով մաքրում բերանը:
Բժիշկ- ԲԱԿ անալիզ պետք է արվի:
Ես- Արեք:
Բժիշկ- Մենք չունենք:
Ես- Ո՞վ ունի, որտե՞ղ կա:
Բժիշկ- Նորքի հիվանդանոցում:
Նորից շտապ օգնություն են կանչում: Սոսը դողացնում է, վերմակ են գցում վրան, որի վրա չորացած փսխանքի հետքեր են:
Ես- Վերմակը կեղտոտ է:
Բուժքույր- Շտապ օգնությունը լվացքատուն չունի:
ԵՍ- Բայց կարող է` դուք սրանով տիֆով հիվանդի եք տեղափոխել, իսկ հիմա գցել եք իմ երեխու վրա՞:
Բուժքույր- Դե մենք ինչ իմանայինք, որ հիվանդը Սոս Ջանիբեկյանն է:
Ես- Ես թերթում կգրեմ այս մասին:
Բժիշկ- (խառնվելով խոսակցությանը) Դրանից բան չի փոխվելու, մենակ մեզ գործից կհանեն»:
..............................................................SOS!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն