«Պայքարը թեժանալու է ընդդիմության ներսում»
Բլոգոսֆերա
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ամառվա վերջի մի հարցազրույցում՝ կանխատեսել էի, որ առաջիկա ամիսներին ականատեսն ենք լինելու քաղաքական համակարգի աշնանը:
Զարգացումները ցույց տվեցին, որ չեմ սխալվել:
Իշխանության առումով՝ դրա արտահայտությունը դարձավ Մաքսային միությանը միանալու որոշումը, որը Սերժ Սարգսյանի թիմին զրկեց կրեատիվ ռեսուրսից:
Ավելի դաժան է ընդդիմության վիճակը, որն ապրում է ինստիտուցիոնալ տոտալ ճգնաժամ:
Առաջիկա ամիսներին՝ ականատեսն ենք դառնալու լուրջ ՙպատերազմների՚ հենց ընդդիմության դաշտում՝ գլխավորը լինելու կամ նոր ընդդիմություն ձեւավորելու խնդիրների շուրջ:
Օրինակ, Զարուհի Փոստանջյանն անկանխատեսելի եւ կոնֆլիկտային գործիչ է, եւ եթե նա ղեկավարում է ՙԺառանգություն՚ խմբակցությունը, դա բերելու է կոնֆլիկտի մյուս ընդդիմադիրների հետ:
Պատահական չէ, որ նոր կագավիճակում Զառայի ամենաթեւավոր խոսքը դարձել է ՙԼյով, էլի թռար՚ արտահայտությունը, որը վերաբերում է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանին:
Նիկոլ Փաշինյանն եւս, ըստ ամենայնի, որակապես նոր ընդդիմություն ձեւավորելու հայտ է ներկայացրել եւ դրանով են պայմնավորված նրա քննադատական ելույթները՝ հասցեագրված մյուս ընդդիմադիրներին:
Մի խոսքով, գործող ընդդիմությունը մեռնում է, նոր ընդդիմության տեղի համար սկսվել է անխնա պայքար»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն